.jpg)
Մեսսին շարունակում է ռեկորդներ սահմանել
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին չի դադարում պայքարել և շարունակում է նոր ռեկորդների հեղինակ դառնալ: Արգենտինացին շաբաթ օրը կրկնել է Լա լիգայի նախորդ մրցաշրջանի իր իսկ ռեկորդը` 10-րդ խաղում անընդմեջ դառնալով գոլի հեղինակ: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Բացի այն, որ արգենտինացին գերազանցել է իր իսկ ռեկորդը, այդ ցուցանիշով նա հավասարվել է Մարիանո Մարտինին և Ռոնալդոյին, ովքեր ևս գրավել են մրցակիցների դարպասները` 10 հանդիպում անընդմեջ:
Այս մրցաշրջանում Մեսսին չի դադարում գոլեր հեղինակել` 2012 թ. նոյեմբերի 11-ից սկսած: