.jpg)
Բաթումիում հարգել են Բաքվում հայերի ջարդերի հիշատակը
Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում կայացել է 1990 թ. Բաքվում հայերի ջարդերի ոգեկոչման կարգ, որն անցկացրել է Աջարիայում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արարողությունից հետո թափորը եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել է 1990թ. Բաքվում տեղի ունեցած եղեռնագործության անմեղ զոհերի հիշատակը:
Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը ելույթի ժամանակ խոսել է 1990թ. ողբերգական դեպքերի նախադրյալների, Բաքվի հայկական ջարդերի ու դրա հետևանքների մասին, ընդգծելով, հայ ժողովրդի համախմբվածության կարևորությունը: