Մակեյան. ՀԱԿ-ում շատ առողջ մարդիկ կան, ափսոս է այս 5 տարվա փորձը
21/01/2013 14:42

Մակեյան. ՀԱԿ-ում շատ առողջ մարդիկ կան, ափսոս է այս 5 տարվա փորձը

ՀԱԿ կազմում գտնվող  կուսակցությունների 90 տոկոսից ավելին կողմ է  ՀԱԿ-ի` քաղաքական ճգնաժամից դուրս գալու փաստաթղթին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաթուղթը ղեկավարած  «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը:

Նա տեղեկացրեց, որ մյուս շաբաթվա  ընթացքում ՀԱԿ քաղխորհրդի նիստին կներկայացվի  ՀԱԿ քաղաքական ճգնաժամից դուրս գալու փաստաթուղթը. «Այն նախապես քննարկվել է ՀԱԿ անդամ կուսակցությունների հետ և փորձել ճշտել նրանց կարծիքը: ՀԱԿ-ն այն չէ, ինչ երևում է: ՀԱԿ-ը շատ ավելի նվիրյալների, մտահոգների բանակ է, որը,  ցավոք,  գնալով նվազել, փոքրացել է»,- ասաց նա` հավելելով, որ իրենց օրակարգում ՀԱԿ-ից դուրս գալու հարց չի եղել և չի լինի:

ՀԱԿ-ում, Պ.Մակեյանի խոսքերով,  կան շատ առողջ մարդիկ, և «ափսոս է այս հինգ տարվա փորձը»:

 

Խոսելով իր և Լևոն Զուրաբյանի հարաբերությունների մասին՝ Պ. Մակեյանը հավաստիացրեց, որ որևէ անձնական խնդիր որևէ մեկի հետ չի ունեցել. «ՀԱԿ քաղխորհրդի նիստի ժամանակ բազմիցս Լևոն Զուրաբյանի հետ սուր խոսակցություններ են եղել,  բայց դրանք աշխատանքային, գործնական բնույթի էին, երբևէ անձնական խոսակցություններ չեն եղել»:

 

 

 

Մակեյան. ՀԱԿ-ում շատ առողջ մարդիկ կան, ափսոս է այս 5 տարվա փորձը