ՀՀ ոստիկանություն. Քվեարկել կարելի է նաև ժամկետանց անձնագրով
21/01/2013 14:54

ՀՀ ոստիկանություն. Քվեարկել կարելի է նաև ժամկետանց անձնագրով

Այս օրերին  քաղաքացիներ են դիմում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ պարզելու համար, արդյոք կարո՞ղ են վավերականության ժամկետն ավարտված անձնագրով մասնակցել ընտրություններին:

ՀՀ ոստիկանությունից պարզաբանում են, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար:

ՀՀ ոստիկանություն. Քվեարկել կարելի է նաև ժամկետանց անձնագրով