Ռիչարդ Կիրակոսյան. Ուժեղ մրցակիցներ չունենալը Սերժ Սարգսյանի մեղքը չէ
21/01/2013 12:26

Ռիչարդ Կիրակոսյան. Ուժեղ մրցակիցներ չունենալը Սերժ Սարգսյանի մեղքը չէ

«Այսօր մեկնարկում է ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավը, և այս ընտրությունները կլինեն ամենաոչմրցակցային ընտրությունները ՀՀ քաղաքական պատմության ընթացքում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին՝ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Քաղաքագետի խոսքով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեղքը չէ, որ նա չունի ուժեղ մրցակից այս ընտրություններում:

«ՀՀ-ի ընդդիմությունը մնում է ոչ միավորված, և մենք տեսնում ենք մրցակցության բացակայություն այս ընտրություններում»,-նշեց քաղաքագետը:

Ռ.Կիրակոսյանի կարծիքով, այս ընտրությունները կլինեն ազատ և թափանցիկ, քանի որ չկա ուժեղ մրցակցություն թեկնածուների միջև: Ընտրությունները լինելու են անհատների պայքար, այլ ոչ թե քաղաքական ուղենիշների, ծրագրերի պայքար:

«Հրանտ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընտրություններում հանդես են գալու նոր ծրագրերով և նոր առաջարկներով»,-ասաց Կիրակոսյանը:

Անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններում իշխանությունների առջև ծառացած մարտահրավերներին՝ քաղաքագետն ասաց, որ ամենամեծ մարտահրավերը իշխանությունների համար լինելու է ընտրություններում մասնակցության ցածր մակարդակը:

«Եթե Սերժ Սարգսյանը վերընտրվի նախագահի պաշտոնում, նա կկարողանա ստեղծել իր սեփական քաղաքական ժառանգությունը, քանի որ նրա պաշտոնավորման առաջին շրջանը նվիրված էր մարտի 1-ի հետևանքների հաղթահարմանը»,-ամփոփեց բանախոսը: 

Ռիչարդ Կիրակոսյան. Ուժեղ մրցակիցներ չունենալը Սերժ Սարգսյանի մեղքը չէ