Սամվել Բալասանյանը սատարում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը
21/01/2013 17:32

Սամվել Բալասանյանը սատարում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Գյումրու քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում սատարելու է ՀՀ գործող Նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը:

Նա տեղեկացրեց, որ  Ս. Բալասանյանն այդ մասին  հայտարարել է  այսօր` իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Թե ինչու է Ս. Բալասանյանը նման որոշում կայացրել, Զ. Եգանյանը չկարողացավ պատասխանել` նշելով, որ առաջիկայում Գյումրու քաղաքապետը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ` ներկայացնելով շարժառիթները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն սատարեց ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին: 

Սամվել Բալասանյանը սատարում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը