.jpg)
Սերբիան և Կոսովոն առաջին անգամ կանցկացնեն երկկողմ բանակցություններ
Պրիշտինան և Բելգրադը պատմության մեջ առաջին անգամ կանցկացնեն երկկողմ բանակցություններ:
Սերբիայի հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության նախագահ Ատիֆետ Յախյագին կհանդիպի այս տարվա փետրվար-մարտ ամիսներին: Ավելի հստակ ամսաթիվ դեռևս չի նշվում:
Նիկոլիչի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ Սերբիայի նախագահը պատրաստ է հանդիպել Կոսովոյի առաջնորդի հետ, ինչի մասին արդեն բազմիցս նշել է:
Հիշեցնենք, որ Կոսովոն Սերբիայից անկախացել է 2008 թ.-ին: