.jpg)
Ս. Սարգսյան. Սկսում ենք Հայաստանից հեռացածների վերադարձնելու արշավ
Այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակի շնորհանդեսը, որին ներկա գտնվեցին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսայնը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ այլ ներկայացուցիչներ: Երգը կոչվում է «Դեպի ապահով Հայաստան»:
Մինչ տեսահոլովակի ցուցադրումը, տեսահոլովակի երաժշտության հեղինակ Ալբերտ Աբգարյանը, ով երեք տարեկան հասակում կորցրել է տեսողությունը և այժմ աշխատում է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունում, իր շնորհակալությունը հայտնեց Սերժ Սարգսյանին և հաջողություն մաղթեց առաջիկա նախագահական պայքարում:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Ալբերտ Աբգարյանին երգի համար, որն ըստ Նախագահի, շատ դրական էմոցիաներ և ջերմություն է պարունակում իր մեջ: ՀՀ նախագահի թեկնածուն հույս հայտնեց, որ երգը հաջողություններ կբերի իրեն. «Այս տեսահոլովակի հնչյունների ներքո մենք մեկ ամիս շրջելու են ՀՀ քաղաքներով և գյուղերով և մեզ սպասում է մեծ աշխատանք»:
Ս. Սարգսյանը նշեց, որ «մեր նախընտրական պայքարը ոչ մեկի դեմ ուղղված չէ, այլ մեր հասարակության ամրապնդմանն է ուղղված, մեր երկիրը միասին պետք է փոխենք»:
«Մենք երբեք չենք դիտարկում մեր հակառակորդներին որպես թիրախ, մենք միշտ պաշտպանել ենք քննարկումները և լայն երկխոսության գաղափարը: Մենք հարգանքով ենք վերաբերվում ցանկացած առողջ քննադատությանը: Մենք քննարկում ենք, ոչ թե նյարդայնանում ուրիշի կարծիքից: Մենք մեր սերն ու երջանկությունն ենք տանելու դեպի մեր բոլոր համայնքներ և քաղաքներ»,- ընդգծեց Ս. Սարգսյանը հավելելով, որ սկսում են Հայաստանից հեռացածների հետվերադարձնելու հնգամյա արշավ:
Նախագահը բոլորին հաջողություն մաղթեց գալիք նախագահական ընտրություններում:
Նշենք, որ տեսահոլովակի շնորհանդեսին ներկա էին երիտասարդներ, ովքեր իրենց ուսերին էին կրում էին Հայաստանի պետական դրոշներ, որոնց վրա գրված էր ՀՀ նախագահի թկենածու Սերժ Սարգսյանի կարգախոսը` «Դեպի ապահով Հայաստան»: