Սերժ Սարգսյան. Մենք կարող ենք հետ կանչել արձանագրությունները ԱԺ-ից
21/01/2013 20:19

Սերժ Սարգսյան. Մենք կարող ենք հետ կանչել արձանագրությունները ԱԺ-ից

ՀՀ Նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Ավան վարչական շրջանում տվեց նախընտական քարոզարշավի մեկնարկը` հանդիպելով շրջանի բնակիչների հետ:  ՀՀ նախագահի թեկնածուն ներկաներին ուղղված իր խոսքում նշեց, որ աշխատելու են իրականացնել ազատ և արդար ընտրություններ:

«Քաղաքական գործընթացների թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են, սակայն միայն իշխանությունների պատասխանատվությամբ հնարավոր չէ հասնել լավ արդյունքների:  Անցած տարիները բարդ տարիներ էին, սակայն այդ խնդիրները մեզ չեն կարող վհատեցնել: Մենք վհատվելու իրավունք չունենք: Մենք բոլորս միասին գնում ենք դեպի ապահով Հայաստան»,- ասաց նախագահի թեկնածուն:

ՀՀ Նախագահի թեկնածուն պատասխանեց դահլիճից հնչած հարցերին: Հարցերից մեկը վերաբերում էր  հայ թուրքական հարաբերությունների բարելավմանը, որին ի պատասխան, Ս. Սարգսյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերություններում տեսանելի ապագայում չի պատարստվում ինչ-որ նախաձեռնությամբ հանդես գալ:

«Եթե թուրքերը չեն վավերացնելու արձանագրությունները, ապա մենք կարող ենք հետ կանչել դրանք Ազգային ժողովից»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
 

Սերժ Սարգսյան. Մենք կարող ենք հետ կանչել արձանագրությունները ԱԺ-ից