.jpg)
ՀՀ նախագահի թեկնածու. Ադրբեջանի ղեկավարությունը այլատյացություն է սերմանում
Այսօր Ավան վարչական շրջանում մեկնարկեց ՀՀ Նախագահ, նախագահի թկենածու Սերժ Սարգսյանի նախընտարկան քարոզարշավը: Ս. Սարգսյան, պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ հարցին, նշեց. «Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի սկզբում մեզ քննադատում էին, սակայն այդ գույժերից և ոչ մեկը չիրականացավ: Այս փաստաթուղթը մեր երազած փաստթուղթը չէ, սակայն այն չի վտանգում մեր ազգային անվտանգությունը»:
Ս. Սարգսյանի խոսքով՝ Թուրքիայի կողմից հանդիպումների առնչությամբ եղել են բազմաթիվ առաջարկներ, սակայն «բոլոր մակարդակներով մենք մերժել ենք այդ առաջարկությունները»:
ՀՀ նախագահի թեկնածուն պատասխանեց նաև ԼՂ հիմանախնդրի վերաբերյալ հարցին, և ասաց, որ ԼՂՀ միաջզգային ճանաչման գործընթացն արդեն սկսվել է, իսկ Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կնշանակի, որ «այլևս չենք ցանկանում շարունակել բանակցությունները, իսկ դա կնշանակի, որ մենք պետք է պատրաստ լինենք անմիջապես պատերազմ վարելու»:
«Պատերազմը մեծ վնաս կհասցնի թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին, թե՛ Ադրբեջանին»,- ասաց նախագահի թեկնածուն և շեշտեց, որ ԼՂՀ հիմնահարցը պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով. «Ադրբեջանը հրաժարվեց ընդունել այն առաջարկությունները, որ մեզ առաջարկել էին Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանի ղեկավարությունը իրեն սնաձարձակ է պահում և այլատյացություն է սերմանում»,- ասաց Ս. Սարգսյանը և հավելեց, որ եթե «նույնիսկ ադրբեջանական ժողովրդի մի հատված ատում է մեզ, դրանից վնաս է կրում միայն ադրբեջնական ժողովուրդը»:
«Մենք շարունակելու ենք ԼՂՀ միջազգային ճանաչմանՆ ուղղված մեր ջանքերը»,- շեշտեց Սերժ Սարգսյանը: