Փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը
21/01/2013 20:37

Փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը

Հունվարի 21-ին` ժամը 18.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը, որի շրջանցիկ Նորաշեն-Ձորամուտ ճանապարհը դժվարանցանելի է: Կատարված աշխատանքներից հետո բացվել է Սելիմի լեռնանցքը, սակայն դժվարանցանելի է:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
 

Փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը