Միջազգային հանրության անհամաձայնությունը խորացնում է սիրիական ճգնաժամը
21/01/2013 19:50

Միջազգային հանրության անհամաձայնությունը խորացնում է սիրիական ճգնաժամը

Լիբանանի դրուզների առաջնորդ և «Առաջադիմական սոցիալիստական» կուսակցության ղեկավար Վալիդ Ջումբլաթը Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Սիրիան այս ճգնաժամային իրավիճակից կարող դուրս գալ միայն քաղաքական ճանապարհով, սակայն կասկածի տակ է դրել այն, որ Ասադը կարող է իշխանությունը հանձնել անցումային կառավարությանը: Այս մասին հայտնում է Russia Alyoum-ը՝ հղում կատարելով Ջումբլաթի՝ Голос России ռադիոկայանին տված հարցազրույցին:

Ջումբլաթի խոսքով` սիրիակական արյունալի ողբերգությունը լուծելուն խանգարում է միջազգային հանրության շրջանում տիրող անհամաձայնությունը՝ ընդգծելով, որ Սիրիան ողջ Մերձավոր Արևելքի անվտանգության կարևոր օղակն է: Լիբանանցի քաղաքական գործիչն շեշտել է երկրի միասնականությունը պահպանելու անհրաժեշտությունը, որպեսզի սիրիացի ժողովուրդը դուրս գա այս արյունալի փորձությունից:

«Ես ունեմ Լիբանանում երկարատև քաղաքացիական պատերազմի փորձ: Դատելով իմ փորձից՝ Սիրիան բռնել է անկայունության երկարատև ճանապարհ, և դժբախտաբար դրան նպաստում են այն խաղերը, որոնք տարածաշրջանում տարվում են որոշ ազդեցիկ պետությունների կողմից: Հնարավոր է, որ նրանք ցանկանում են քայքայել Սիրիան, որպեսզի ստեղծեն իրենց «Նոր Մերձավոր Արևելքը», իսկ մինչ այդ տարածաշրջանում քաոս են ստեղծում, որի ֆոնին իրավիճակը վերահսկելու է Իսրայելը»,- եզրափակել է Ջումբլաթը: 

Միջազգային հանրության անհամաձայնությունը խորացնում է սիրիական ճգնաժամը