.jpg)
Մայրաքաղաքում չկան «Ռաֆ» և «Երազ» մակնիշի երթուղայիններ
Մայրաքաղաքի տրանսպորտային երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթների արդյունքում մայրաքաղաքի երթուղիներում այսօր արդեն չկան «ՌԱՖ» և «Երազ» մակնիշի, ինչպես նաև շահագործման 15 տարին լրացած փոխադրամիջոցներ: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել են այսօր կայացած խորհրդակցության ժամանակ:
Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Տարոն Մարգարյանը ևս մեկ անգամ հիշեցրել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման Երևանի ավագանու որոշման պահանջների կատարուման մասին:
Քաղաքապետը նշել է, որ բոլոր այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք չեն կատարի որոշման պահանջները` կենթարկվեն վարչական տույժի: