Այսօր ամենուրեք կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ
21/01/2013 09:48

Այսօր ամենուրեք կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ

Հունվարի 21-ին ամենուրեք կդիտվի մեծ մասամբ արևային, առանց տեղումների եղանակ: Ճանապարհներին մեծ է մերկասառույցի հավանականությունը: Հնարավոր է քամի 20-23մ/վրկ ուժգնությամբ, լեռներում և լեռնանցքներում` բուք և դժվարանցանելիություն, մառախուղ և ցածր տեսանելիություն: Պարզեցմամբ պայմանավորված, օդի ջերմաստիճանը կրկին կնվազի:

ՀՀ տրասպորտի և կապի նախարարությունը զգուշացնում է. մաշված և կապրոնե անվադողերով երևեկելը դառնում է խցանումների և վթարների պատճառ:

Meteo-tv-ի հաղորդմամբ, Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների, արևային եղանակ, հնարավոր է մերկասառույց, քամի 10մ/վրկ:

Գիշերը -8-10, ցերեկը 0+2, երեկոյան -1-3:
 

Այսօր ամենուրեք կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ