.jpg)
Մխիթարյան. «Լավ հանդիպում անցկացրեցինք»
Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ ընկերական խաղում Դոնեցկի «Շախտյորի» կազմում երկու գոլի հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանը championat.com-ի թղթակցի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել խաղի ընթացքի, ինչպես նաև ԱՊՀ-ի միասնական առաջնության ստեղծման գաղափարի մասին: Հիշեցնենք, որ «Շախտյորը» հաղթեց «Զենիթին» 3:1 հաշվով:
«ԱՊՀ-ի միասնական առաջնության ստեղծման գաղափարը հետաքրքիր է թվում, քանզի հնարավորություն է տալիս մրցակցել հետխորհրդային տարածքի լավագույն թիմերի հետ: Ես հաճույքով կխաղայի նման առաջնությունում, բայց գաղափարի իրատեսության մասին չեմ համարձակվում դատել:
Այսօր մենք լավ հանդիպում անցկացրեցինք «Զենիթի» հետ, հավանաբար` լավ պատրաստվածության շնորհիվ: Հաղթանակը հաճելի է, սակայն մենք կենտրոնացած էինք մեր խաղի վրա, այդ մասին նաև Լուչեսկուն ասաց»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը: