ՀՀԿ-ն էթիկայի հանձնաժողովում փոփոխություն է կատարել
22/01/2013 12:13

ՀՀԿ-ն էթիկայի հանձնաժողովում փոփոխություն է կատարել

ՀՀԿ խմբակցությունը ԱԺ էթիկայի հանձնաժողովում փոխել է իր ներկայացուցչին: Դավիթ Հարությունյանի փոխարեն էթիկայի հանձնաժողովում ՀՀԿ-ն կներկայացնի Հովհաննես Սահակյանը: Այս փաստը Aysor.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը հաստատեց:

Վերջինիս տեղեկացմամբ` ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս խմբակցություններին ցանկացած պահի փոխարինել իր ներկայացուցիչներին: ՀՀԿ խմբակցությունը, հաշվի առնելով նաև Դավիթ Հարությունյանի զբաղվածությունը (ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ), նպատակահարմար է գտել փոխարինել նրան: 

ՀՀԿ-ն էթիկայի հանձնաժողովում փոփոխություն է կատարել