.jpg)
Հ. Խուրշուդյան. Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է երկրորդ փուլին
Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ չդառնա առաջին փուլում, ուրեմն պետք է լինի երկրորդ փուլ: Այս մասին Aysor.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:
Նրա խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանը բազմիցս նշել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է երկրորդ փուլին: Ինչ վերաբերում է ակնկալվող տոկոսներին` Խուրշուդյանը նախընտրեց որևէ թիվ չնշել. «Հիմա թվեր նշելու համար վաղ է: Պայքարը նոր է սկսվում»: