Հրանտ Բագրատյանի շտաբ է այցելել  Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչին
22/01/2013 14:03

Հրանտ Բագրատյանի շտաբ է այցելել Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչին

Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը երեկ իր նախընտրական շտաբում հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչի և դեսպանատան առևտրի և զարգացման գծով խորհրդական Էրիկ Գյուլազյանի հետ։ Այս մասին հայտնում են Հ. Բագրատյանի նախընտրական շտաբից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են թեկնածուի նախընտրական ծրագիրը, քարոզարշավի ընթացքը, իշխանությունների պահվածքը և ընտրացուցակների խնդիրը:

Հրանտ Բագրատյանը մանրամասն ներկայացրել է սոցիալական արդարության մոդելը, ինչը քարոզում է իր ծրագրով, և բացատրել, թե ինչպես կարելի է ընդամենը 100 քայլով երկրում արմատապես փոխել իրավիճակը:

 Թեկնածուի նախընտրական շտաբի անդամները տեղեկություններ են տրամադրել քարոզարշավի ընթացքի մասին: Առանձին խոսակցություն է ծավալվել ընտրացուցակների վերաբերյալ, մասնավորապես` 2 միլիոն 507 հազար ընտրողների ցուցակի շուրջ: Բագրատյանն ասել է, որ խնդիրն իր շտաբի կողմից ուսումնասիրված է, և առաջիկա օրերին այդ կապակցությամբ նա հանդես կգա նամակով և հայտարարությամբ: 

Հրանտ Բագրատյանի շտաբ է այցելել Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչին