.jpg)
«Ինտերը» Սնեյդերին փոխարինող է գտել
Ինչպես տեղեկացնում է «Football Italia»-ն, «Ինտերի» ներկայացուցիչները բանակցում են բրազիլական «Կորինտիանսի» հետ` թիմի կիսապաշտպան Պաուլինյոյին իրենց շարքերը տեղափոխելու համար: Միլանյան ակումբը պատրաստ է վճարել 15 մլն եվրո:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ինտերից» թուրքական «Գալաթասարայ» տեղափոխվեց հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը, և հիմա իտալական ակումբը նրան փոխարինող է որոնում: Եթե գործարքը կայանա, ապա Պաուլինյոն հանդես կգա Սնեյդերի դիրքում: