Հայերը գերազանց ներդրում են ունեցել Իրանի մշակույթի զարգացման գործում
22/01/2013 21:04

Հայերը գերազանց ներդրում են ունեցել Իրանի մշակույթի զարգացման գործում

Հայերը գերազանց ներդրում են ունեցել Իրանի մշակույթի զարգացման գործում:

Այդ մասին, իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ, Իրանում անցկացվող հայերի մշակույթի շաբաթվա շրջանականերում կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է Իրանի արվեստագետների միության նախագահ Մաջիդ Սարսանգին:

Իրանի արվեստագետների միության նախագահը նշել է, որ հայերը կարողացել են իրենց մշակութային առանձնահատկությունները գեղեցիկ ձևով միահյուսել իրանական մշակութային առանձնահատկությունների հետ:

Իրանցի մեկ այլ մտավորական՝ Արիասբ Դադբեն էլ իր խոսքում, բարձր գնահատելով Իրանի մշակույթի զարգացման գործում հայերի ունեցած ավանդը, մասնավորապես նշել է. «Իրանի մշակույթի պատմությունը անհնար է ուսումնասիրել, առանց Հայաստանի մշակույթի պատմության ուսումնասիրության: Հնարավոր չէ մոռանալ նոր շրջանի լուսավորական, մշակութային զարգացումների շրջանում հայերի ունեցած դերը»:

Նշենք, որ Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այս օրերին Իրանում անցկացվում է «Հայերի դերն Իրանի արվեստում» խորագրով ցուցահանդես: 

Հայերը գերազանց ներդրում են ունեցել Իրանի մշակույթի զարգացման գործում