Մխիթարյանը` դուբլի հեղինակ
22/01/2013 20:22

Մխիթարյանը` դուբլի հեղինակ

Դուբայում ուսումնամարզական հավաք անցկացնող Դոնեցկի «Շախտյորը» քիչ առաջ ավարտված ընկերական խաղում «Ալ Վասլ» մարզադաշտում 3:1 հաշվով պարտության մատնեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»: 

21-րդ րոպեին Վիլլիանի և Հենրիխ Մխիթարյանի ակտիվ գործողությունների շնորհիվ գնդակը հայտնվեց սանկտպետերբուրգյան թիմի դարպասում: Թվաց` գնդակը Գուբոչանից անդրադարձ թռիչքով է սլացել դեպի դարպասը, և «Զենիթի» պաշտպանն ինքնագոլի հեղինակ է դարձել, սակայն «Շախտյորի» պաշտոնական կայքի տվյալներով` գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի և դոնեցկյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հասցրել է շեղել գնդակի ուղղությունը Գուբոչանի հետ պայքարում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մխիթարյանն այս խաղում նաև երկրորդ գոլն է խփել` 39-րդ րոպեին առաջ մղելով իր թիմին:

Մխիթարյանը` դուբլի հեղինակ