.jpg)
Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Գորիսի սրտաբանական հիվանդանոցի բացմանը
ՀՀ Նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Գորիսում հայ-ֆրանսիական սրտաբանական հիվանդանոցի բացման արարողությանը:
Նախագահը շրջեց հիվանդանոցում, ծանոթացավ սարքավորումներին և հիվանդանոցային պայմաններին:
Հիվանդանոցի բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
Նշենք, որ հիվանդանոցը կառուցվել է Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով: Հիվանդանոցի կառուցման վրա ծախսվել է մոտ 401 մլն դրամ: Բոլոր սարքավորումները ներկրվել են Ֆրանսիայից: