.jpg)
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը կմեկնի Սյունիք
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր կմեկնի Սյունիքի մարզ:
Նախագահի թեկնածուի նախընտրական կայքից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանը հունվարի 22-23-ին հանդիպումներ կունենա մարզի մի շարք քաղաքային և գյուղական համայնքների՝ Սիսիանի, Գորիսի, Արծվանիկի, Ագարակի, Մեղրիի, Քաջարանի, Կապանի ընտրողների հետ:
Հունվարի 23-ին Սերժ Սարգսյանը կայցելի Վայոց Ձորի մարզ: Մարզի ընտրողների հետ ՀՀ նախագահի թեկնածուն հունվարի 24-ին հանդիպումներ կունենա Ջերմուկում, Վայքում, Մալիշկայում, Եղեգնաձորում: