.jpg)
Փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը
Հունվարի 22-ին` ժամը 17.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական բաժնից:
Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը, որի շրջանցիկ Նորաշեն-Ձորամուտ ճանապարհը դժվարանցանելի է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: