«Ուրարտու»-«Իմպուլս»` 2:2
22/01/2013 19:44

«Ուրարտու»-«Իմպուլս»` 2:2

Այսօր «Բանանցի» արհեստական խոտածածկով խաղադաշտում «Իմպուլսը» 2013 թ. իր առաջին ստուգողական խաղում մրցեց նորաստեղծ «Ուրարտու» թիմի հետ: Գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2: Առաջին խաղակեսում «Իմպուլսը» հանդես եկավ հիմնական կազմով, բացակայում էին թիմի 4 լեգեոներները և վնասվածք ստացած թիմի ավագ Նարեկ Դավթյանը: Հենց խաղասկզբում «Իմպուլսի» կազմում աչքի ընկավ Հայաստանի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը: 

2-րդ խաղակեսում «Իմպուլսի» կազմը գրեթե ամբողջովին փոխվեց, խաղադաշտ դուրս եկան «Իմպուլս-2»-ի մի քանի պատանի ֆուտբոլիստներ, ինչպես նաև «Իմպուլսում» փորձաշրջան անցնող, կիսապաշտպան 18-ամյա Անդրանիկ Շահգելդյանը: 2-րդ խաղակեսի միջնամասում մրցակցի կազմում 11 մետրանոց հարվածով խաղի հաշիվը հավասարեցրեց Սևադա Կարապետյանը: Խաղավերջում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով: Նախ «Իմպուլսի» կազմում գոլի հեղինակ դարձավ 16-ամյա հարձակվող Հայկ Ոսկանյանը, իսկ մրցակցի կազմում՝ Ռազմիկ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ «Իմպուլսը» հունվարի 26-ից մինչև փետրվարի 6-ը Արարատի «Այգ» մարզաբազայում կանցկացնի իր այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքը, որի ընթացքում կանցկացնի ևս 2 ընկերական հանդիպում:

«Ուրարտու»-«Իմպուլս»` 2:2