.jpg)
Այս գիշեր սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում
Հանրապետության տարածքում հունվարի 22-ին ամենուրեք կդիտվի մեծ մասամբ արևային, առանց տեղումների եղանակ: Oդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա հատկապես գիշերային ժամերին:
Առանձին վայրերում հնարավոր է քամի 18-20մ/վրկ ուժգնությամբ, բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին հավանական է մերկասառույցը, տեղ-տեղ հնարավոր է դժվարանցանելիություն:
Երևանում սպասվում է արևային, առանց տեղումների եղանակ: Հնարավոր է մերկասառույց, տեղ-տեղ` քամի:
Ըստ Meteo-tv.am կայքի՝ գիշերը սպասվում է -6-8, ցերեկը +2+4, երեկոյան 0-2 աստիճան ցուրտ: