Իրակլի Ալասանիան ազատվել է Վրաստանի փոխվարչապետի պաշտոնից
23/01/2013 16:19

Իրակլի Ալասանիան ազատվել է Վրաստանի փոխվարչապետի պաշտոնից

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային ազատել է փոխվարչապետի պաշտոնից:

RBC-ի փոխանցմամբ, Ալասանիային պաշտոնից հեռացնելու որոշումը առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանվում:

Նշվում է, որ Ալասանիան մինչ այդ զբաղեցնում էր ՄԱԿ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնը, այնուհետև գլխավորում էր «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:

 

Իրակլի Ալասանիան ազատվել է Վրաստանի փոխվարչապետի պաշտոնից