Ամփոփվել են Ամերիաբանկի  «Ճանաչիր փողի արժեքը» մրցույթի արդյունքները
23/01/2013 19:47

Ամփոփվել են Ամերիաբանկի «Ճանաչիր փողի արժեքը» մրցույթի արդյունքները

 Ամերիաբանկն ամփոփել է «Ճանաչիր փողի արժեքը» ավանդային արշավի ֆեյսբուքյան էջում հայտարարված առցանց մրցույթի արդյուքները: Հինգ առավելագույն Like-եր հավաքած բլոգերների կողմից կատարված գրառումները մրցույթի եզրափակիչ փուլում ուսումնասիրվել են Ամերիաբանկի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, մասնավորապես, ուսումնասիրվել է գրառումների համապատասխանությունը մրցույթի կանոններով սահմանված չափանիշներն:

Մրցույթի արդյունքում լավագույնն է ճանաչվել Շուրա Մարտիրոսյանի գրառումը: Մրցույթի մասնակիցները մինչև 2012 թ. դեկտեմբերի 31-ը իրենց բլոգում կամ ինտերնետային կայքում կատարել էին հետաքրքիր ու բազմաբնույթ գրառումներ «փողի արժեք» հասկացության վերաբերյալ և տարածել «Ճանաչիր փողի արժեքը» Facebook-ի էջում, ընդ որում ընդունելի էր ցանկացած ձևաչափ` նկար, հոդված, հետազոտություն, վերլուծություն, երկտող և այլն:

Նշենք, որ հաղթողն Ամերիաբանկի կողմից արժանացել է դրամական պարգևի` 200 հազար ՀՀ դրամի չափով, որը տրամադրվել է Ամերիաբանկի VISA Gift միջազգային քարտով:

Ամփոփվել են Ամերիաբանկի «Ճանաչիր փողի արժեքը» մրցույթի արդյունքները