Ա. Ղուկասյանի և բնապահպանների միջև պայքար անցած մարդկանց գործակցություն է
23/01/2013 16:58

Ա. Ղուկասյանի և բնապահպանների միջև պայքար անցած մարդկանց գործակցություն է

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն արդեն երրորդ օրն է շարունակում է հացադուլը: Aysor.am-ի հետ զրույցում թեկնածուն նշեց, որ ժամեր առաջ իրեն այցելել են բժիշկները.

«Ես գանգատներ չունեմ: Բժիշկներն ինձ այցելել են սեփական նախաձեռնությամբ: Արդյունքում պարզ է դարձել, որ ես առողջական ոչ մի խնդիր չունեմ»,- ասաց Ա.Ղուկասյանը:

Հացադուլի այս օրերին թենածուին հաճախ են այցելում բնապահպան-ակտիվիստները: Շատ է խոսվում, ար հասարակության այս սեկտորն ընտրություններում հենց Ղուկասյանին կսատարի.

«Բնական է, որ պայքարը միավորում է մարդկանց,- պարզաբանեց Ա. Ղուկասյանը,- ես իրենց էի զորակցում Մաշտոցի պուրակում, իրենք էլ այսօր ինձ են զորակցում: Կասեմ, որ մեր միջև պայքար անցած մարդկանց համագործակցություն է»,- բացատրեց Ա.Ղուկասյանը:
 

Ա. Ղուկասյանի և բնապահպանների միջև պայքար անցած մարդկանց գործակցություն է