.jpg)
Ադրբեջանի կողմից սպամ հարձակման թիրախ է դարձել «Ազատության» ՌԿ-ն և OCCR-ն
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը ամեն տարի մի քանի տասնյակ «հյութալի» պատմություններ է հրապարակում: Այս մասին գրում է «Ազատություն» ՌԿ-ի եվրոպական ծառայությունը:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին գործիչն է, ով կազմակերպված հանցավորության և կոռումպացվածության առումով «տարվա մարդ» կոչմանն է արժանացել Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի կողմից (Organized Crime and Corruption Reporting Project – OCCRP):
«Համակարգված փորձ է արվում էլեկտրոնային հասցեների միջոցով սպամի ենթարկել մեզ: Նրանցից շատերը նման են իրար: Ես նման էլեկտրոնային հաղորդագրություն ստացել եմ 4000 հատ»,- հայտարարել է OCCRP-ի խմբագիր Դրյու Սալիվանը:
Աղբյուրը նշում է, որ «Ազատություն» ՌԿ-ի եվրոպական ծառայության հունվարի 2-ին լուսաբանված Ալիևի` «Տարվ մարդ» կոչման վերաբերյալ նյութի պատճառով ծառայությունը սպամային հարձակման թիրախ է դարձել:
Սպամային հարձակումն Ալիևի աջակիցների կողմից է կազմակերպված` հրահրված Ադրբեջանի կառավարության կողմից:
Հաղորդագրությունում նշվում է, որ Ալիևին և իր ընտանիքին ադրբեջանցիները շատ են սիրում և տպավորված են այն առաջընթացով, որը արձանագրել է պետությունը Ալիևի նախագահության օրոք:
Ադրբեջանցի բլոգեր Հեբիբ Մութեզիրը հունվարի 15-ին հայտարարել է որ Կրթության նախարարությունը հրահանգել էր ուսուցիչների և ուսանողների բողոքարկող հաղորդագրություններ ուղարկել Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծին և «Ազատություն» ՌԿ-ի եվրոպական ծառայությանը:
«Կասկածելի «Tweet» խորագրի ներքո աղբյուրը նշում է, որ «Ազատություն» ՌԿ-ի աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովան նույնպես համացանցային արշավի թիրախ է դարձել, վերջինս նաև համագործակցում է OCCRP-ի հետ: