Էշլի Քոուլը երկարաձգել է պայմանագիրը «Չելսիի» հետ
23/01/2013 19:20

Էշլի Քոուլը երկարաձգել է պայմանագիրը «Չելսիի» հետ

«Չելսիի» պաշտպան Էշլի Քոուլը նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ 1 տարի ժամկետով: Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: 32-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2013 թ. ամառը:

«Ես չափազանց գոհ եմ, որ «Չելսիում» պետք է անցկացնեմ նաև 8-րդ մրցաշրջանը,- ասել է Քոուլը:- Այստեղ աշխատանքից միայն լավ հիշողություններ ունեմ, և ինձ դուր է գալիս ամեն օր մարզվել «Չելսիում»: Հրաշալի անձնակազմ ունենք, ինչպես նաև ֆուտբոլիստներ, որոնց հետ խաղալը հաճույք է: Այս թիմում իրականություն եմ դարձրել իմ գրեթե բոլոր ամբիցիաները: Հաղթել եմ Չեմպիոնների լիգայում, մի քանի անգամ` Անգլիայի գավաթի խաղարկությունում, բայց, բնականաբար, չեմ պատրաստվում սահմանափակվել դրանցով: Խաղալով գերակումբում` միշտ ձգտում ես մրցանակների»:

Էշլի Քոուլը երկարաձգել է պայմանագիրը «Չելսիի» հետ