.jpg)
23/01/2013 20:19
Իրաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 35 մարդ
Իրաքի հյուսիս-արևելքում գտնվող մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, ավելի քան 70 մարդ վիրավորվել է:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ` մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն Տուզ-Խուրմատու քաղաքի շիական մզկիթում, երբ այնտեղ տեղի էր ունենում սգո արարողություն:
Նշվում է, որ նախօրեին Իրաքի տարբեր շրջաններում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել էր առնվազն 15 մարդ, ևս 50-ը` վիրավորվել էր: