.jpg)
Ճապոնիայի ֆինանսների նախարարը կոչ է արել ծերերին շուտ մահանալ
Ճապոնիայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Տարո Ասոն հայտարարել է, որ տարեց մարդկանց կյանքի վերջին օրերին պետք է թողնել առանց կողմնակի բժշկական օգնության, քանի որ կառավարությունը շատ մեծ գումարներ է ծախսում այդ նպատակներով: Այս մասին է հաղորդում «Վզգլյադ» լրատվական գործակալությունը:
«Աստված մի արասցե, որ մարդը ստիպված ապրի, երբ նա ցանկանում է մահանալ: Դուք չեք կարող հանգիստ քնել, եթե մտածեք այն մասին, թե որքան գումար է վճարում կառավարությունը»,- նշել է Տարո Ասոն:
72-ամյա նախարարը նման մարդկանց խորհուրդ է տվել «արագացնել ու մահանալ», ոչ թե բեռ լինել պետության համար։
Վերջինս իրեն է օրինակ բերել և նշել է, որ ինքն անձամբ կաշխատի արագ մեռնել:
Տարո Ասոնի հայտարարությունը սկանդալի պատճառ է դարձել, սակայն նախարարը չի հրաժարվել իր խոսքերից՝ պարզաբանելով, որ դա իր անձնական կարծիքն է և չի նշանակում, թե կյանքի վերջին օրերին մարդուն հարկավոր չէ բուժօգնություն տրամադրել։