.jpg)
Պոգբան ու Բոնուչչին նույնպես շարքից դուրս եկան
Վնասվածքների համաճարակը շարունակում է հետապնդել Թուրինի «Յուվենթուսին»: «Լացիոյի» (1:1) հետ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում վնասվածք են ստացել Պոլ Պոգբան և Լեոնարդո Բոնուչչին: Նրանք դեռևս բժշկական հետազոտության չեն ենթարկվել, սակայն ենթադրվում է, որ վնասել են մկանները:
Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով «Լացիոյի» հետ գավաթային հանդիպումը ստիպված էին բաց թողնել Պիրլոն, Ջովինկոն և Բենդտները, ուստի թուրինցիները կենտրոնական գոտում հայտնվել են լուրջ խնդիրների առջև:
Հետաքրքիրն այն է, որ նախորդ մրցաշրջանում «Յուվենթուսն» «A» սերիայի միակ թիմն էր, որի ֆուտբոլիստները վնասվածքների պատճառով ամենաքիչ թվով հանդիպումներն էին բաց թողել: Հիմա կարելի է ասել, որ թուրինցիներին չար աչք է կպել…