Օրվա ընթացքում  հնարավոր են թույլ տեղումներ
23/01/2013 09:45

Օրվա ընթացքում հնարավոր են թույլ տեղումներ

Հանրապետության տարածքում հունվարի 23-ին կդիտվի մեծ մասամբ փոփոխական ամպամածություն, առավելապես արևմտյան շրջաններում օրվա ընթացքում հնարավոր են թույլ տեղումներ` թաց ձյուն: Էական տեղումներ մեր տարածքում առայժմ չեն սպասվում:

Տեղեկացնում ենք, որ հանրապետությունում տեղումներ են կանխատեսվում հանգստյան օրերին: Օդի ջերմաստիճանն անփոփոխ կլինի:

Առանձին վայրերում հնարավոր է քամի 18-20մ/վրկ ուժգնությամբ, բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին հավանական է մերկասառույցը, քամու և ձյան բերվածքի հետևանքով հնարավոր է դժվարանցանելիություն:

Մայրաքաղաքում սպասվում է փոփոխական ամպամածություն, առանց էական տեղումների եղանակ: Հնարավոր է մերկասառույց և մառախուղ:

Գիշերը սպասվում է -5-7, ցերեկը +2+4, երեկոյան 0-2 աստիճան: 

Օրվա ընթացքում հնարավոր են թույլ տեղումներ