.jpg)
Մոսկվան շարունակելու է պատասխանել Վաշինգտոնի ոչ բարեկամական քայլերին
Մոսկվան հետագայում ևս շարունակելու է պատասխանել Վաշինգտոնի ոչ բարեկամական քայլերին, սակայն տրամադրված է ԱՄՆ-ի հետ միջազգային ասպարեզում հարաբերությունների զարգացմանը: Այս մասին, հղում անելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, հայտնում է ria.ru լրատվական գործակալությունը:
«Մենք, իհարկե, կշարունակենք պատասխանել ոչ բարեկամական քայլերին, սակայն մեր դիրքորոշման հիմքում ընկած է ռուս-ամերիկյան կապերի զարգացումը՝ բոլոր ուղղություններով, այդ թվում նաև միջազգային ասպարեզում»,- նշել է Լավրովը։