Հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են
23/01/2013 20:21

Հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ այսօր ժամը 18.00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Արագածում,Ապարանում, Սիսիանում և Գորիսում տեղում է ձյուն:

Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
 

Հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են