.jpg)
Դատախազի նախկին տեղակալը ձերբակալվել է
Առանձնապես ծանր հանցագործության՝ սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալը:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալ Էդիկ Վահանի Հովսեփյանը:
Նշենք, որ նույն քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնի նախկին քննիչ Արման Ենգոյանը և ոստիկանության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Գագիկ Դանիելյանը: