ԵԽԽՎ-ում Հերմինե Նաղդալյանին կփոխարինի Նաիրա Կարապետյանը
23/01/2013 20:06

ԵԽԽՎ-ում Հերմինե Նաղդալյանին կփոխարինի Նաիրա Կարապետյանը

Եվրոպայի խորհրդի խորհրդարական վեհաժողովի ԱԺ պատվիրակությունում ԱԺ փոխնախագահ,  ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանին փոխարեն կլինի ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից:

Նաիրա Կարապետյանն այժմ Ստրասբուրգում է:

Նշենք, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարը ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանն է: Պատվիրակության կազմում են նաև  Նաիրա Զոհրաբյանը, Լևոն Զուրաբյանն ու Արփինե Հովհաննիսյանը:
 

ԵԽԽՎ-ում Հերմինե Նաղդալյանին կփոխարինի Նաիրա Կարապետյանը