«Հայաստանի քաղաքացին պետք է «սահյանաբար» ներկա լինի այս ընտրություններին»
23/01/2013 12:54

«Հայաստանի քաղաքացին պետք է «սահյանաբար» ներկա լինի այս ընտրություններին»

Յուրաքանչյուր քաղաքացի այս ընտրություններում չպիտի բացակա լինի: Այսօր էրեբունի համայնքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա կոչ արեց, որ բոլորը Համո Սահյանի հայտնի ստեղծագործության նման գնան և ներկա լինեն ընտրություններին:
«Կարևոր չէ, թե ձեր ընտրաթերթիկում ում անվան առջև կլինի նշումը: Կարևոր չէ, որ դուք ընտրեք Րաֆֆիին, կարևորն է որ գնաք ընտրություններին»,-ասաց նախագահի թեկնածուն:

Նա նշեց, որ պայքարը գնալու է իշխանական ու քաղաքացիական Հայաստանների միջև. «Ես ուզում եմ, որ բոլորը հասկանան՝ իմ թեկնածությունը ոչ թե անձնական է, այլ՝ քաղաքացիական: Թեկնածուի մեջ յուրաքանչյուր քաղաքացի կարող է իրեն տեսնել»:

Ինչ վերաբերում է քարոզարշավի ոչ ավանդական ձևին, ապա Հովհաննիսյանը պարզաբանեց, որ հանրային կարևոր պաշտոն է պատրաստվում զբաղեցնել, հետևաբար պետք է ծանոթ լինի իր քաղաքացուն, իր հասարակությանը և քաղաքացու բոլոր խնդիրներին:

Նշենք, որ Հովհաննիսյանը նաև այցելել է համայնքի ատամնաբուժական կլինիկաներից մեկը և խոսել տնօրենի հետ նոր հարկային փոփոխությունների մասին:
 

«Հայաստանի քաղաքացին պետք է «սահյանաբար» ներկա լինի այս ընտրություններին»