Րաֆֆի Հովհաննիսյան. Այս անգամ ժողովուրդն է հաղթելու
23/01/2013 12:25

Րաֆֆի Հովհաննիսյան. Այս անգամ ժողովուրդն է հաղթելու

Նախընտրական հերթական օրը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց Էրեբունի համայնքում:

«Ժառանգության» ղեկավարին ուղեկցում էին համակարիները: Նախագահի թեկնածուի առաջին կանգառը համայնքի շուկան էր, որտեղ  հանդիպեց վաճառողների և շուկայի այցելուների հետ: Ողջունելով ներկաներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նրանց հաջող տարի և արդար ընտրություններ մաղթեց: 

«Հիմա ի՞նչ, Պարոն Հովհաննիսյան, գոնե այս անգամ հաղթելու եք»,- վաճառողներից մեկի հարցին, նախագահի թեկնածուն պատասխանեց. «Այս անգամ ժողովուրդն է հաղթելու»:

Ներկաներին Հովհաննիսյանը հորդորեց անպայման մասնակցել բոլոր ընտրություններին:

Շուկայի տարածքից դուրս գալուց հետո Հովհաննիսյանն այցելեց հարակից փոքր խանութները, որոնք հիմնականում ընտանեկան բիզնեսի մաս են: Հովհաննիսյանը խոսեց հարկային քաղաքականության մասին: Նա ասաց, որ ընտրվելու դեպքում հնարավորություններ կթողնի փոքր ու միջին, այսպես կոչված ընտանեկան բիզնեսի համար:

Վաճառողներից մեկի հարցին՝ թե ինչպես է պատրաստվում դա անել, թեկնածուն պատասխանեց, որ ստվերը կբերի օրինական դաշտ, ինչի հաշվին հարկային քաղաքականությունը կկայունանա:
 

Րաֆֆի Հովհաննիսյան. Այս անգամ ժողովուրդն է հաղթելու