.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզչության ընթացքում որոշեց մազերը կտրել
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր նախընտրական քարոզչություն է իրականացնում մայրաքաղաքի Էրեբունի համայնքում:
Քարոզարշավի երրորդ օրն անցնում է ոչ ավանդական տարբերակով:
Համայնքի շուկայից ու ատամնաբուժական պոլիկլինիկայից հետո նախագահի թեկնածուն այցելեց վարսահարդարման սրահներից մեկը:
Վարսահարդարներից մեկի հետ խոսելուց հետո Հովհաննիսյանը որոշեց կտրել մազերը:
Ընթացքում նախագահի թեկնածուն զրուցեց մեկ այլ այցելուի հետ, ով ասաց, որ այս պահին աշխատանք չունի, ինչին Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքեց, որ ինքն էլ է անգործ, բայց ուղղելու է իրավիճակը:
Նախորդող հրապարակում
Րաֆֆի Հովհաննիսյան. Այս անգամ ժողովուրդն է հաղթելու