.jpg)
Քաղաքացիական օդանավեր խոցելը համարվում է ռազմական հանցագործություն
«Ադրբեջանի Մեջլիսի կողմից ընդունված օրենքը թույլ է տալիս խոցել ադրբեջանական օդային տարածք ներխուժած ինքնաթիռները, այդ թվում քաղաքացիական օդանավերը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանի կողմից ընդունված օրենքին, ըստ որի Արցախի օդային տարածքը ընդգրկվում է Ադրբեջանի օդային տարածքում` ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Նա նշեց, որ զարմանք է առաջացնում նաև միջազգային հանրության արձագանքի բացակայությունն այդպիսի օրենքի ընդունման հետ կապված:
«Նույնիսկ պատերազմական իրավիճակներում պետությունը իրավունք չունի խոցել քաղաքացիական ինքնաթիռները, իսկ քաղաքացիական օդանավեր խոցելը համարվում է ռազմական հանցագործություն, ահաբեկչություն»,-ասաց Ասատրյանը:
Ըստ նրա, ադրբեջանական նավթադոլարները կարողանում են լռեցնել միջազգային հանրությանը, ինչը մտագոգիչ հանգամանք է:
Անդրադառանալով հայկական կողմի արձագանքին ադրբեջանական սպառնալիքներին՝ բանախոսը նշեց, որ ՀՀ-ն և Արցախը ունեն հզոր ՀՕՊ համակարգեր և հայկական կողմերը թույլ չեն տա հարվածել հայկական ինքնաթիռներին, այդ թվում քաղաքացիական:
«Հայկական կողմը կոչնչացնի ցանկացած ադրբեջանական ռազմական ինքնաթիռ՝ անհրաժեշտության դեպքում»,-նշեց բանախոսը:
Ասատրյանը հավելեց, որ Հայաստանը ավելի պասիվ է քարոզչական դաշտում, քան Ադրբեջանը և այդ առումով հայկական կողմը պետք է մեծ աշխատանքներ տանի: