Շվարցենեգեր. «Միշտ հաճույքով եմ Ռուսաստան գալիս»
23/01/2013 19:38

Շվարցենեգեր. «Միշտ հաճույքով եմ Ռուսաստան գալիս»

Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ կժամանի Սոչի` ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքին հետևելու համար:

«Ես միշտ հաճույքով եմ Ռուսաստան գալիս: Անպայման ներկա կլինեմ ձմեռային օլիմպիական խաղերին և կխոսեմ սպորտի մասին: Վստահ եմ, որ Ռուսաստանն ինչ-որ անհավանական բան է պատրաստում: Այն հիանալի երկիր է ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման համար: Սոչին հրաշալի քաղաք է, Մոսկվան` նույնպես: Եվ, ընդհանրապես, ողջ Ռուսաստանը: Ես գնահատում եմ ձեր կուլտուրան, պատմությունը, այն, որ մարդիկ Ռուսաստանում ու Ամերիկայում տարբեր կերպ են մտածում»,- ասել է Շվարցենեգերը Մոսկվայում հրավիրած մամուլի ասուլիսում:

Շվարցենեգեր. «Միշտ հաճույքով եմ Ռուսաստան գալիս»