.jpg)
Սիրիայում հայազգի զինծառայող է գերեվարվել
Սիրիայում հայազգի ժամկետային զինծառայող է գերեվարվել: Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը.
«Տեղի ընդդիմադիրները հայտարարել են, որ գերի վերցվածները հարցաքննվելու են: Դրա արդյունքում, ընդդիմադիրների խոսքով, կառանձնացվեն հանցանք գործածներն ու համապատասխանաբար կպատժվեն»,- ասաց Ժ. Ռեիսյանը:
Ինչ վերաբերում է Հալեպում ընդհանուր իրավիճակին, Ռեիսյանի խոսքով, այս պահին հարաբերականորեն հանգիստ է: Բախումները ժամանակավորապես դադարել է: