«Բագրատյանին չեմ թերագնահատում, բայց Հովհաննիսյանն ավելի մեծ շանսեր ունի»
23/01/2013 14:56

«Բագրատյանին չեմ թերագնահատում, բայց Հովհաննիսյանն ավելի մեծ շանսեր ունի»

Նախընտրական քարոզարշավը բավականին ակտիվ է անցնում, մարդկանց հետաքրքրությունն օրեցօր մեծանում է ընտրական գործընթացների նկատմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:

Սաֆարյանի կարծիքով՝ ընտրողներին չեն հետաքրքրում թեկնածուների գաղափարները, նրանց համար թիվ մեկ խնդիրը իշխանափոխությունն է:

Ժառանգության ներկայացուցչի կարծիքով՝ փետրվարի 18-ին հիմնական պայքարը ծավալվելու է Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև. «Չեմ թերագնահատում Հրանտ Բագրատյանի շանսերը, բայց Րաֆֆի Հովհաննիսյանի շանսերն ավելի մեծ են: Հրանտ Բագրատյանը վարչապետ է եղել, իսկ առաջին իշխանությունն իր վարքով չի փայլում»:

Սաֆարյանն ասաց, որ մինչև ինքնաբացարկի ավարտը թեկնածուների թիվը դեռ կկրճատվի:

«Բագրատյանին չեմ թերագնահատում, բայց Հովհաննիսյանն ավելի մեծ շանսեր ունի»