Սիրիայի ԱԳՆ ՄԱԿ-ից պահանջում է դատապարտել ահաբեկչությունը
23/01/2013 21:13

Սիրիայի ԱԳՆ ՄԱԿ-ից պահանջում է դատապարտել ահաբեկչությունը

Սիրիայի ԱԳՆ-ն երկու նամակ է ուղարկել ՄԱԿ-ի ԱԽ-ին և Գլխավոր քարտուղարին, որում պահանջում է դատարապտել ինչպես Սիրիայում, այնպես էլ աշխարհի ցանկացած այլ երկրում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունները՝ նշելով, որ ահաբեկչական խմբավորումները, մասնավորապես «Ալ-Կաիդան», և նրա հետ կապ ունեցող «Ջաբհատ Ալ-նուսրան» երկրի տարածքում շարունակում են իրենց հանցագործությունները:

Ինչպես հայտնում է պետական SANA հեռուստաընկերությունը, խոսքը վերաբերում է մի քանի օր առաջ Սալամիյա քաղաքի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետևանքով զոհվել էր 32 քաղաքացի, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

Նախաարարությունը նամակում նշել է, որ այդ աբաբեկչությունը առաջինը չէ այս տարվա մեջ: Հնչում են նաև ուսումնական հաստատությունների վրա հարձակումներ կատարելու սպառնալիքներ: ԱԳՆ-ն նաև հիշեցրել է, որ միջազգային ահաբեկիչները Սիրիայի տարածք են ներթափանցում հարևան երկրներից, մասնավորապես՝ Թուրքիայից: 

Սիրիայի ԱԳՆ ՄԱԿ-ից պահանջում է դատապարտել ահաբեկչությունը