.jpg)
24/01/2013 20:14
Աբիդալը մի քանի օր կմնա հիվանդանոցում
«Բարսելոնի» ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը մի քանի օր կանցկացնի հիվանդանոցում` բուժզննում անցնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է «Football-Espana»-ն:
Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստն անցած տարվա ապրիլին լյարդի փոխպատվաստման վիրահատության էր ենթարկվել:
Բժիշկների կանխատեսումների համաձայն ՝ արդեն մոտակա ժամանակահատվածում Աբիդալը կկարողանա մարզվել կատալոնյան թիմի ընդհանուր խմբի հետ: