.jpg)
Երևանում ՀԱՊԿ ակադեմիա ստեղծելու նախագիծը քննարկման փուլում է
Կառավարությունն իր որոշմամբ «Զորավար Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ին թույլատրել է մասնակցել «Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության ակադեմիայի» հիմնադրամի հիմնադրմանը։
Պայմանագրի շրջանակում անցկացվում են միջոցառումներ անդամ-պետությունների գիտնականների, քաղաքագետների, փորձագետների, երիտասարդ քաղաքական և հասարակական առաջնորդների ներուժը ՀԱՊԿ-ի համար օգտակար հասարակական կարծիք ձևավորելու գործընթաց ներառելու նպատակով։
Նշված խնդրի իրականացման համար ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահին ուղղված նամակում առաջարկում է ստեղծել ՀԱՊԿ ակադեմիա, որի նստավայրը կլինի Երևան քաղաքում։ Որպես հիմնադիրներ և գլխավոր ֆինանսավորողներ հանդես են գալիս «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը, դրա Երևանի մասնաճյուղը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հանրային դիվանագիտության աջակցման ֆոնդը։
ՀԱՊԿ ակադեմիա ստեղծելու նախագծի վերաբերյալ նախնական քննարկմանը մասնակցել և իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, Հայաստանի, Ռուսաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարները։