.jpg)
Բակո Սահակյանը Մարտակերտում խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին այցելել է քաղաք Մարտակերտ, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացման խնդիրներին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ Մարտակերտի շրջանը գյուղատնտեսության զարգացման համար ունի առավել բարենպաստ պայմաններ: Այստեղ առկա է հսկայական հողային և ջրային ներուժ, շրջանում բուռն տեմպերով զարգանում է հանքարդյունաբերությունը, որը հանդիսանալով բավականին աշխատատար ոլորտ, ստեղծում է գյուղատնտեսական ապրանքների սպառման լավ հնարավորություններ: Ըստ երկրի ղեկավարի, սա ինքնին մեծ խթան է բնագավառի զարգացման համար:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ այս ամենը պատշաճ կերպով օգտագործելու համար անհրաժեշտ է համակարգված և քրտնաջան աշխատանք` հավելելով, որ հանրապետության իշխանությունները կշարունակեն ուշադրության կենտրոնում պահել շրջանի զարգացման խնդիրները:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների ճիշտ կազմակերպման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, շրջվարչակազմի ստորաբաժանումների և համայնքների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: